Ծանրամարտի Ավստրիայի հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչը տպավորված է Եվրոպայի երևանյան առաջնության մակարդակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Ավստրիայի հավաքականի մարզչական շտաբի անդամ Վիկտորիա Հանը տպավորված է Երևանում ընթացող Եվրոպայի առաջնության կազմակերպվածությամբ:

«Սա իմ առաջին այցելությունը չէ Հայաստան: 7-րդ անգամն է, որ գալիս եմ այս երկիր: Իսկապես սիրել եմ Հայաստանը, այն շատ գեղեցիկ երկիր է: Իսկ Երևանը պարզապես հրաշալի է: Արդեն հասցրել եմ մի շարք վայրերում լինել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հանը:

Վերջինս առանձնացրեց երևանյան առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակը:

Նա հավելեց, որ առաջնությունը հրաշալի է կազմակերպված։ Ավստրիայի պատվիրակության ներկայացուցիչը գոհ է կամավորների աշխատանքից, որոնք օգնում են ցանկացած հարցում։ Նրան տպավորել են նաև արենան ու մարզումային դահլիճը։ Հանն ընդգծում է, որ այս օրերին վայելում են ստեղծված պայմանները։

Հանը, ով երկար տարիներ աշխատում է Ավստրիան ներկայացնող մի խումբ հայ ծանրորդների հետ, սկսել է հայերեն սովորել:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը ընթանում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը մասնակցում են մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը գերազանցում է 1000-ը:

Հայերեն English Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով