Հասարակական

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ապրիլի 11-ի ցերեկը, ապրիլի 12-14-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ապրիլի 12-ին՝ քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Ապրիլի 15-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանն ապրիլի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 13-ին, 14-ին աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով։

Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, ապրիլի 12-14-ը շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ առանձին շրջաններում կլինեն տեղումներ, 12-ին, 13-ին առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։ Իսկ ապրիլի 13-ին, 14-ին հնարավոր է նաև մառախուղ։ Ապրիլի 15-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-6մ/վ, ապրիլի 11-14-ն առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Արցախում ապրիլի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին՝ անձրև և ամպրոպ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում