Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը քննարկվել են Կառավարության հանրային հաղորդակցության կարողությունների զարգացմանն ու շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարևորվել է Կառավարության ռազմավարական հաղորդակցության դպրոցի ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված ծրագրերի շուրջ:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՄՀԻ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Դե Ուիթը պայմանավորվածություն են ձեռք բերել հանրային հաղորդակցության ոլորտում իրականացվող բարեփոխումների կյանքի կոչման գործում հետագա համատեղ քայլերի կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում