Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց թիմերի կազմերը Եվրոպայի առաջնությունում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց ընտրանիների կազմերը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը և կանանց թիմի մարզիչ Վիգեն Խաչատրյանը ներկայացրել են թիմերի կազմերը:

Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով․ Գոռ Սահակյան (67 կգ), Ռաֆիկ Հարությունյան (81 կգ), Անդրանիկ Կարապետյան (89 կգ), Դավիթ Հովհաննիսյան և Արա Աղանյան (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյան (102 կգ), Սամվել Գասպարյան և Պետրոս Պետրոսյան (երկուսն էլ՝ 109 կգ), Սիմոն Մարտիրոսյան և Վարազդատ Լալայան (երկուսն էլ՝ +109 կգ)։

Կանանց հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով․ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (երկուսն էլ` 55 կգ), Անուշ Արշակյան (64 կգ), Էմմա Պողոսյան, Տաթև Հակոբյան (երկուսն էլ` 76 կգ), Լիանա Գյուրջյան, Աննա Ամրոյան (երկուսն `էլ 81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյան, Մարգարիտա Առաքելյան, (երկուսն էլ`87 կգ), Ջուլիետա Ավանեսյան (87+ կգ):

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 15-23-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամն է, որ Երևանն ընդունում է նման խոշորամասշտաբ մրցաշար: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Առաջնությանը կմասնակցեն մոտ 40 երկրի 500-ից ավել մարզիկներ: Ընդհանուր պատվիրակությունների թիվը կգերազանցի 1000-ը: Առաջնության բացման պաշտոնական արարողությունը կկայանա ապրիլի 14-ին:

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի