Հասարակական

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։

Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության:

Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում