Առաջիկա օրերին հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական եղանակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ին կլինի քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նշելով, որ օդի ջերմաստիճանը մարտի 30-ին, 31-ին գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 15-19 աստիճանով։
Մարզերում մարտի 27-ի ցերեկը, մարտի 30-ին, 31-ին, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, մարտի 29-ի ցերեկն՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 3-6մ/վ, մարտի 29-ին, 30-ին՝ առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ:
Արցախում մարտի 27-ին սպասվում է անձրև, 28-ին՝ առանց տեղումների եղանակ։