Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը․ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թունիսի Հանրապետության նախագահ Կայս Սաիդին և վարչապետ Նաջլա Բուդեն Ռոմդանին՝ ազգային տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թունիսի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Թունիսի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Թունիսի հետ համագործակցությունը և շահագրգռված է դրա հետագա զարգացմամբ։

Ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի և Թունիսի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Միևնույն ժամանակ առկա է երկկողմ և բազմակողմ կապերի առավել ընդլայնման և խորացման չօգտագործված մեծ ներուժ, ինչը վստահ եմ՝ համատեղ ջանքերով մոտ ապագայում կկարողանանք իրացնել։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Թունիսի վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Թունիսի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։

Հայաստանը մեծապես արժևորում է Թունիսի հետ բարեկամական հարաբերությունները և հետաքրքրված է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմամբ և խորացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում։

Լիահույս եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք հայ-թունիսյան հարաբերությունները հասցնել նոր՝ ավելի բարձր մակարդակի՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ձեռքբերումներ, իսկ Թունիսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

Հայերեն العربية Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ