Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են փոխգործակցության օրակարգի հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 17-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարևորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի և պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ: Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում և կարևորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետևողական աշխատանքը:

Ըստ աղբյուրի՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, Կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, և ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության օրակարգին, քննարկել ԱՄՀ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:

Նշվում է, որ վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաև այլ ուղղություններով բարեփոխումները և արձանագրվող արդյունքները:

Մտքեր են փոխանակվել տնտեսության առկա միտումների և 2023թ. ակնկալիքների շուրջ:

Հայերեն العربية English Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ