Սի Ծինփինը մարտի 20-22-ը պետական այցով կժամանի Ռուսաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը մարտի 20-22-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պետական ​​այցով կժամանի Ռուսաստան:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրությունը: Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում «կքննարկվեն համապարփակ գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման և Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմավարական փոխգործակցության արդիական հարցեր»։

«Նաև ծրագրված Է կարծիքների փոխանակում միջազգային ասպարեզում ռուս-չինական համագործակցության խորացման համատեքստում», - նշված է հաղորդագրությունում։ Բացի դրանից, ՉԺՀ-ի ղեկավարի այցի ընթացքում «կստորագրվեն մի շարք կարևոր երկկողմ փաստաթղթեր»։ ТАСС-ը հիշեցնում է, որ երկու ղեկավարների նախորդ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին Սամարղանդում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

2022 թվականի դեկտեմբերի վերջին Պուտինը Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանս-կապի միջոցով բանակցությունների ընթացքում նրան հրավիրել էր 2023 թվականի գարնանը պետական ​​այցով ժամանել Մոսկվա։ Օրեր առաջ Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում:

Իսկ անցյալ տարվա հոկտեմբերին Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարից հետո Սի Ծինփինը նաև երրորդ ժամկետով վերընտրվել Էր Չինաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այսպիսով, նրա պետական ​​այցը Ռուսաստան կլինի առաջինը վերընտրվելուց հետո:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին