Հասարակական

Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից

1 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցմամբ պայմանավորված կփակվեն «Նուբարաշեն», «Երևան-Կենտրոն», «Դատապարտյալների հիվանդանոց» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

«Նշված չորս հին ու ոչ բարվոք հիմնարկի փոխարեն կունենանք գերժամանակակից նոր քրեակատարողական հիմնարկ։ Այս շաբաթ արդեն մասնակցել են 3 նախագծահաշվարկային ընկերություններ և մոտակա օրերս կտեսնենք, թե որ ընկերությունն է հաղթող ճանաչվում: Դրանից հետո կմտնենք մրցութային հաջորդ փուլ, որի արդյունքում կունենանք պատրաստի նախագիծը, որն էլ կդնենք շինարարական մրցույթի»,- մանրամասնեց նախարար Մինասյանը։

Ավելի վաղ, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել էր, որ նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում