Հասարակական

Արտաշատում ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին. Վրաստանի քաղաքացի ուղևորի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Արտաշատում ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքին. Վրաստանի քաղաքացի ուղևորի վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 12-ին, ժամը 03:35-ին տեղեկություն է ստացել, որ Ոստան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է գնացքին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Արտաշատ-Ոստան ավտոճանապարհին՝ Արտաշատ քաղաքի տարածքով անցնող երկաթգծի վրա, բախվել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1987 թ.) և բեռնատար գնացքը:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ Գ. Ս․-ն և ուղևոր Ռ․ Վ․ Թ․-ն (ծնված 1977 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) հոսպիտալացվել են «Արտաշատի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ․ Վ․ Թ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ. Ս․-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում