Երևանի քաղաքապետը մասնակցել է 2022-ի աշնանը զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մասնակցել է 2022թ. սեպտեմբերի 13-15-ը ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների հետմահու պարգևների հանձման՝ ՀՀ պաշտպանության նախարարության կազմակերպած արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ներկաներին ուղղված ողջույնի խոսքում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի՛ ծնողներ: Անասելի ծանր է խոսել մեր հերոսացած եղբայրների և քույրերի մասին: Առավել ծանր է խոսել, երբ դիմում ես Հայրենիքի զոհասեղանին իրենց զավակներին նվիրաբերած ծնողներին: Միաժամանակ, սակայն, ես հուսով եմ, ես գիտե՛մ, որ մեր միասնական պատասխանատվությունը թե՛ Հայրենիքի, թե՛ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած մեր հերոսների հիշատակի առաջ մեզ պարտավորեցնում է նայել միայն առաջ, պարտավորեցնում է ցավը հաղթահարելով՝ բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի Հայաստանը՝ ընդհանրապես, և Երևանը՝ մասնավորապես, դառնան այնպիսին, որ որևէ մեկի մոտ չառաջանա «ինչու՞» հարցը: Եվ այսօր, ձեր բոլորի ներկայությամբ և նաև ձեզ հետ մենք ոչ միայն ոգեկոչում ենք մեր հերոսներին, այլև պարտավորություն ենք ստանձնում՝ կառուցելու ա՛յն երկիրն ու քաղաքը, որոնց փառքի պատվանդանին դուք ամեն օր ու ամեն վայրկյան կկարողանաք կարդալ ձեր հերոս զավակների ոսկետառ գրված անունները:

Ես՝ որպես Երևանի քաղաքապետ, վստահ եմ, որ դա ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ է անել միայն ու բացառապես միասնականության, համատեղ աշխատանքի միջոցով և սրտացավությամբ: Ու նաև՝ հիշողությամբ այն գաղափարի, որ այն ամենը, ինչ մենք այսօր ունենք և կունենանք վաղը, Հայրենիքի համար գլուխները խոնարհած ձեր հերոս զավակների շնորհիվ է: Սա՛ է ապագա ունենալու մեր գլխավոր նախապայմանն ու մեր ինքնությունը պահպանելու կարևորագույն բաղադրիչներից մեկը:

Հարգելի՛ ծնողներ: Թույլ տվեք, օգտվելով այս առիթից, ևս մեկ անգամ խոնարհվել ձեր զավակների վառ հիշատակի առաջ: Վստահեցնում եմ, որ «ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել» պատգամը եղել է, կա ու մնալու է մեր ոչ միայն աշխատանքի, այլև, առհասարակ, կյանքի հիմքում: Մենք շարունակելու ենք գործել, արարել ու ապրել թե՛ ի հիշատակ ձեր հերոս զավակների, թե՛ նրանց այն եղբայրերի ու քույրերի, որոնք հենց հիմա, հենց այս պահին բարդագույն պայմաններում շարունակում են պաշտպանել մեր Հայրենիքի սահմանները՝ իրենց զոհողություններով ապացուցելով Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն միտքը, թե «հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճամփից չեն հոգնել: Խոնարհումս ձեզ»:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ