«էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակում միջոցառում կազմակերպելու նպատակով երթևեկությունը կդադարեցվի
1 րոպեի ընթերցում

«Էրեբունի-Երևան 2808»-ամյակին նվիրված տոնակատարության շրջանակում հոկտեմբերի 9-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Երևանի մի շարք փողոցներում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։