Սի Ծինփինը երրորդ հնգամյա ժամկետով վերընտրվել է Չինաստանի նախագահի պաշտոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 14-րդ գումարման Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (խորհրդարան) առաջին նստաշրջանի պատվիրակներն այսօր միաձայն քվեարկել են Սի Ծինփինին աննախադեպ երրորդ հնգամյա ժամկետով Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրելու օգտին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Քվեարկությանը մասնակցել է 2 952 մարդ։ Սի Ծինփինի վերընտրությունը հնարավոր դարձավ 2018 թ.-ին Չինաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո. այժմ միևնույն անձը կարող է անսահմանափակ թվով զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը։

2022 թ. հոկտեմբերին Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ համագումարից հետո Սի Ծինփինը նաև երրորդ ժամկետով վերընտրվել Էր Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Սի Ծինփինը ծնվել է 1953 թ.-ին Պեկինում՝ չինացի նշանավոր հեղափոխական և քաղաքական գործչի ընտանիքում։ 1974 թ.-ին նա ընդունվել է Չինաստանի Երիտասարդության կոմունիստական միության շարքերը և հետագայում զբաղեցրել գավառային և նահանգային մակարդակի մի շարք կուսակցական պաշտոններ:

1999-ից մինչև 2002 թ.-ը եղել է Ֆուցզյանի արևելյան նահանգի նահանգապետ, 2007 թ.-ին ընտրվել է Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի Մշտական ​​կոմիտեի անդամ, իսկ 2008 թ.-ի մարտին դարձել է ՉԺՀ-ի փոխնախագահ։ Սի Ծինփինը Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեն և Չինաստանի Կոմկուսի Ռազմական խորհուրդը գլխավորել Է 2012 թ.-ի նոյեմբերին, իսկ 2013 թ.-ի մարտին նա զբաղեցրել է պետության ղեկավարի և ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի պաշտոնը:-

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը