Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը փակ է բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյանց լեռնանցքը (բուք է)փակ էմիայնկցորդիչով բեռնատարների համար։
Դժվարանցանելի է Արթիկ-Գեղանիստ ավտոճանապարհը։
Սպիտակի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:
Ծաղկաձորի, Ապարանի, Թալինի, Արագածի, Գյումրիի, Անիի, Արթիկի և Դիլիջանի, Բերդի, Ջերմուկի տարածաշրջաններում տեղում էձյուն:
Ապարանի և Արագածի տարածաշրջաններումբուք է»,- ասվումէ հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակէ միայն բեռնատարների համար:
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։