1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Անդրե Չալըշըրը կարիերան կշարունակի շվեդական «Բրոմապոյկարնա»-ում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բրոմապոյկարնա»-ն հանդես է գալու Շվեդիայի առաջնության բարձրագույն խմբում:
Չալըշըրը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միացել է 2018 թվականին: Ընտրանու կազմում անցկացրել է 23 հանդիպում:
Մինչ այս՝ Չալըշըրը հանդես է եկել շվեդական «Յուրգորդեն», «Սկելեֆտեա», «Յոնչյոպինգ», «Գյոթեբորգ», ինչպես նաև՝ հունական «Ապոլոն Սմիրնիս» և դանիական «Սիլկեբորգ»ակումբներում:
Հետևեք մեզԻնստագրամում