Հասարակական

Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

Արմեն Ղազարյանը ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը ներկայացրել է միգրացիայի ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի պատվիրակությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Միգրացիոն ծառայությունից:

Ծառայության պետը ԵԽ համագործակցության ծրագրերի բաժնի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության ներկայացուցիչներին ներկայացրել է միգրացիայի կառավարման ոլորտում իրականացված կառուցվածքային փոփոխությունները: Որպես առաջնահերթություն՝ ընդգծվել է գործընթացների թվայնացումը և ծառայությունների մատուցման տեղափոխությունը դեպի էլեկտրոնային հարթություն: Արմեն Ղազարյանը ներկայացրել է նաև Եվրոպական միության հետ համագործակցությունը Ներքին գործերի նախարարության կազմում նոր մարմնի կայացման համատեքստում:

ԵԽ գործընկերները պատրաստակամություն են հայտնել ոլորտում փորձագիտական աջակցություն ցուցաբերելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում