Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին. Լարսը փակ է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելի էկցորդիչով բեռնատարների համար. խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

«Սպիտակի ոլորանները (բուք է)դժվարանցանելի ենբեռնատարների համար:

Մարալիկ-Լանջիկ և Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա էմերկասառույց:

Ամասիայի տարածաշրջանում, Վարդենյաց լեռնանցքում, Չարենցավան և Հրազդան քաղաքներումտեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Հայերեն Русский