Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Կոսովոյի փոխվարչապետը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարը և Կոսովոյի փոխվարչապետը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում ՀՀ արտաքին գործերի նախարարության էջից, կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի։

Նշվում է, որ Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում