Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին։ Լարսը փակ է բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքըդժվարանցանելիէկցորդիչով բեռնատարների համար:
«Դժվարանցանելի ենԱպարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքարավտոճանապարհները, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը և Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի Հոռոմի հատված։
Սպիտակի, Ստեփանավանի ոլորանները, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհըդժվարանցանելի են բեռնատարների համար:
Արագածոտնի, Լոռու մարզերի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներինտեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ճամբարակ, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան քաղաքներում տեղում էձյուն։
Գորիս քաղաքումմառախուղ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ է բեռնատարների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։