1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում կան փակ ենԱրագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքըփակ էկցորդիչով բեռնատարների համար։
«Սիսիան-Սարավան ավտոճանապարհըփակ էկցորդիչով բեռնատարների համար,դժվարանցանելի՝մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դժվարանցանելի ենՏիգրանաշենի ոլորանները, Լոռու, Գեղարքունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Գորիս-Սիսիան, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում, Եղեգնաձոր և Վարդենիս քաղաքներում տեղում էձյուն։
Ամասիա-Աշոցք ավտոճանապարհինբուք է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ ՓԾ ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըփակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։