Սփյուռք

Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել

1 րոպեի ընթերցում

Արամ Ա. կաթողիկոսը Բաշար ալ-Ասադին ուղղված ցավակցական հեռագրում Սիրիայի ժողովրդին օգնության ձեռք մեկնելու պատրաստակամություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության անունից ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադին՝ վշտակցություն հայտնելով ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհվածների համար:

«Կսկիծով եմ հետևում աղետի պատճառած սոսկալի հետևանքներին: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում՝ օգնության ձեռք մեկնելու Սիրիայի ժողովրդին»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է կաթողիկոսության տարածած հաղորդագրությունից, նշված է ցավակցական նամակում:

Արամ Առաջինը իր աղոթքն է բարձրացրել առ Աստված՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի, նրանց հոգիների լուսավորման: Աղոթքի մեջ հիշատակվել են նաև վիրավորները, որոնց Նորին Սրբությունը շուտափույթ ապաքինում է ցանկացել: Իր աղոթքներում Սիրիայի ժողովրդի համար էլ մխիթարություն է խնդրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում