Հասարակական

Ձյուն, մառախուղ, բուք. փետրվարի 5-10-ի եղանակի կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Ձյուն, մառախուղ, բուք. փետրվարի 5-10-ի եղանակի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարածքում փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն՝առանձին շրջաններում, 7-ին, 8-իգիշերը՝ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Armenia 05_02_23.png (228 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերն սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նշվում է, որ փետրվարի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։

Yerevan 05_02_23(1).png (23 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում