Թուրքիան ներկա պայմաններում չի կարող աջակցել Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին. Չավուշօղլու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ներկա պայմաններում Թուրքիան չի կարող աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հայտին, և ​​Անկարան պատրաստ կլինի կրկին քննարկել այդ հարցը, եթե Ստոկհոլմը կատարի իր պարտավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մևլութ Չավուշօղլուն այս մասին ասել է հունվարի 31-ին Բուդապեշտում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Թուրքիայի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի ստեղծման գաղափարն ի սկզբանե հիմնված էր ռազմաքաղաքական բլոկի անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման խնդրի վրա։

«Ուստի բոլոր թեկնածու երկրները, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան, պետք է հաշվի առնեն Անկարայի դիրքորոշումը անվտանգության ոլորտում»,- ընդգծել է Չավուշօղլուն։

«Մենք տեղյակ ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի անվտանգության առաջնահերթություններին, և նույն մոտեցումն ենք ակնկալում սկանդինավյան երկու երկրներից»,- ընդգծել է Չավուշօղլուն։

Հայերեն

Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության շնորհիվ կայունացվել է Հայաստանի արտաքին միջավայրը. վարչապետ

Հայաստանցի երեխաներին այլևս չի թույլատրվի սովորել Ստամբուլի հայկական դպրոցներում. պոլսահայ համայնքը լուծումներ է փնտրում

Հայաստանն առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթաց կսկսի

Հանուն մեր երեխաների՝ պարտավոր ենք բռնությունը ճանաչել, այլևս չհանդուրժել մեր ընտանիքներում. Աննա Հակոբյանը տեսանյութով անդրադարձել է ընտանեկան բռնության ազդեցությանը երեխաների վրա

ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցումը որոշակի մտավախություններ է առաջացրել ՌԴ-ում, բայց դրա խորքային պատճառն այլ է. Փաշինյան

Մակրոնը հյուընկալել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին

Մոսկվան պատրաստ է միջնորդել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման հարցում. ՌԴ ԱԳՆ

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբը

Նոր Զելանդիան կներկայացնի մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերից օգտվելն արգելող օրինագիծ