Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հարթակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒՆՎԱՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական Տրիեստե քաղաքում անցկացվել է ամենամյա «Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» (WHEN EAST MEETS WEST) կինոարտադրության հարթակը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, 2023 թվականին պաշտոնական հրավերով այդ հարթակին մասնակցել են հայ կինոգործիչները, այդ թվում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը, միջազգային բաժնի ղեկավար Նաիրա Գևորգյանը, ինչպես նաև վեց հայ կինոարտադրողներ:

WEMW-ի ամենամյա կինոհարթակը կազմակերպվել է Տրիեստեի 34-րդ միջազգային կինոփառատոնի օրերին (հունվարի 21-28-ը)։ Այս տարի WEMW-ի դիտակետում (Focus 2023) եղել են Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Իսպանիան, Պորտուգալիան, Լատինական Ամերիկան և այլ երկրներ: WEMW-ը միավորում է շուրջ 40 երկրի ավելի քան 500 մասնագետի։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը WEMW-ի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ազգային կինոկենտրոնի փոխտնօրենի, Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) կինոկենտրոնի տնօրենի, Թեսալոնիկի միջազգային կինոփառատոնի համակարգողի, Վենետիկի միջազգային կինոփառատոնի ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի հետ: Քննարկվել են Հայ կինոյի 100-ամյակի և 2024 թվականին Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին վերաբերող հարցեր։

WEMW «Focus 2023»-ի շրջանակում հունվարի 24-ին տեղի է ունեցել նաև պանելային քննարկում, որտեղ մասնակից երկրները ներկայացրել են իրենց կառույցները, համատեղ արտադրության ռազմավարությունները և միջազգային համագործակցության հիմնական առաջնահերթությունները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ելույթ է ունեցել ֆիլմ-հանձնակատար Մելիքսեթ Կարապետյանը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռազմավարությունը Հայաստանի մասնակցությամբ եվրոպական համատեղ արտադրությունների ֆինանսավորման գործում» թեմայով:

Նշվում է, որ Տրիեստեի 34-րդ միջազգային փառատոնի շրջանակում հունվարի 25-ին տեղի է ունեցել Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ցուցադրությունը։ Բացի դրանից՝ «WEMW Focus 2023»-ի ներկայացմանը մասնակցած ռեժիսոր Իննա Սահակյանը «Բարս մեդիա» ընկերության «Շեքսպիրի մեղքերը» (պետական աջակցության) նախագծի համար ստացել է նաև Բեռլինի կինոշուկայի մասնակցության անվճար հավատարմագրում:

«Երբ արևելքը հանդիպում է արևմուտքին» կինոարտադրության հեղինակավոր հարթակին մասնակցությունը միտված է կինոկենտրոնի միջազգային կապերի և գործունեության ամրապնդմանը, ինչն էլ կնպաստի հայկական կինոժառանգության, դասական և ժամանակակից ֆիլմերի տարածմանն ու հանրայնացմանը։

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ