Հասարակական

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

1 րոպեի ընթերցում

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայքի, Բաղրամյանի, Ապարանի, Արթիկի տարածաշրջաններում հունվարի 29-ի ժամը 10:30-ի դրությամբ, ձյուն է տեղում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Էջմիածնի, Գավառի, Սպիտակի, Սևանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 8 մետր, իսկ Թալինի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում՝ տեսանելիությունը 50-70 մետր։

Նշվում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Ճանապարհային դեպարտամենտը վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում