Հասարակական

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար. Արամ Ա-ն ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար. Արամ Ա-ն ցավակցել է 15 զինծառայողի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ցավակցել է Հայաստանի զորամասերից մեկի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 երիտասարդ հայորդիների մահվան գույժի մասին:

Աղոթում եմ նրանց հոգիների խաղաղության համար, ընտանիքների մխիթարության և վիրավորների շուտափույթ ապաքինման համար:

Թող Աստված անսասան պահի մեր հայրենիքն ու Հայոց բանակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արամ Ա-ի ցավակցության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում