Հայաստանը ՄԱԿ ԱԽ-ում կշարունակի իր աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով․ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է և Հայաստանը կշարունակի այնտեղ աշխատանքները Լաչինի միջանցքի բացման հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի հարցով չհաջողվեց ընդունել համատեղ հայտարարություն։

«Դեռևս սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժումից և Ադրբեջանի կողմից մեր ինքնիշխան տարածքի մի մասը օկուպացնելուց հետո ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցան առաջին քննարկումները բավականին երկար տարիների ընդմիջումից հետո։ Եվ այժմ, ահա,Լաչինի միջանցքի փակումից հետո և Լեռնային Ղարաբաղի շրջափակումից հետո, մենք կրկին խնդրանքով հանդես եկանք, և Ֆրանսիայի նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցան քննարկումներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։ Նաև հրապարակային դիրքորոշումներ հայտնեցին ՄԱԿ ԱԽ անդամները։ Յուրաքանչյուր ոք կարող է կոնկրետ երկրի կոնկրետ դիրքորոշման նրբությունների մասին տեղեկանալ. տեսագրությունները կան համացանցում։ Եվ փաստաթուղթ էր շրջանառվում, և դա պետք է լիներ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահողի հայտարարություն և, ցավոք, փաստաթուղթը ընդունել հնարավոր չեղավ առանձին երկրների, երբեմն նաև բարեկամ երկրների դիրքորոշումների պատճառով, բայց աշխատանքները շարունակվում են: Եվ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կարևորագույն հարթակ է, և յուրաքանչյուրը կարող է գիտակցել այդ կարևորությունը, և մենք այնտեղ աշխատանքները կշարունակենք»,- ընդգծեց Միրզոյանը։

Հայերեն English Français Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ