Տարածաշրջանային

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:

«Համաձայն պլանավորված ծրագրի՝ Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հրավերով հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմանի հարաբերությունները, վերջին իրադարձություններն ու իրավիճակը Սիրիայում:

Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից հայտնել էին, որ բանակցությունները հետաձգվել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի փոխադարձ համաձայնությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում