Հայաստանում հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին դիտվում է սուր շնչառական վարակների հիվանդացության միջին ակտիվություն: Եվրոպական տարածաշրջանի 33 երկրում նկատվում է գրիպի տարածվածության բարձր ակտիվություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Նրա խոսքով՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում շրջանառվում է գրիպ A տեսակի H3N2 ենթատեսակը, սակայն ՌԴ-ում և Հայաստանում առավել շատ շրջանառվում է գրիպ A տեսակի H1N1 ենթատեսակը, որը ծանր ընթացք ունի: «Եթե ժամանակին չդիմել բժշկական օգնության և սպասարկման, վիրուսը կարող է մահվան հանգեցնել: Գրիպ A տեսակն ավելի շատ խոցում է երեխաներին»,-նշեց Աբովյանն ու տեղեկացրեց՝ ըստ վիճակագրական տվյալների՝ հունվարի 3-ի դրությամբ հիվանդանոցային բաժանմունքներում կա թոքաբորբով հոսպիտալացված 209 բուժառու: Նրանցից 127-ը՝ շուրջ 60 տոկոսը, 0-18 տարեկան է:

Աբովյանն ընդգծեց՝ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքում կա 55 պացիենտ: Նրանցից 47-ը 0-18 տարեկան երեխաներն են: Հիվանդանոցների բաժանմունքներում կա հոսպիտալացված 584 բուժառու: Նրանց 96 տոկոսը 0-ից 18 տարեկան պացիենտներն են:

Նա կրկին հորդորեց սուր շնչառական վարակին բնորոշ ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել բժշկական օգնության և սպասարկման, քանի որ կան դեպքեր, երբ բավականին ծանր կլինիկական ախտանշաններով ու ընթացքով են դիմում բժշկական օգնության ու սպասարկման, ինչի պատճառով պացիենտին փրկել չի ստացվում:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Ոստիկանության մի խումբ ծառայողների նկատմամբ կկիրառվեն «Ծառայության դադարեցում» և «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը

Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի

Նիկոլ Փաշինյանը հերքել է Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիրներ ունենալու մասին խոսակցությունները

Փաշինյանն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չի տեսնում

ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը

ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր