Սպորտ

ՖԻԴԵ-ի տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հունվար ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը 41-րդն է, իսկ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության նորընծա բրոնզե մեդալակիր Հայկ Մարտիրոսյանը 57-րդն է:

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը դուրս է մնացել տասնյակից և 17-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Մարիամ Մկրտչյանը` 69-րդը, Լիլիթ Մկրտչյանը` 70-րդը, Աննա Սարգսյանը` 85-րդն է:

Հետևեք մեզԻնստագրամում

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում