Հասարակական

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում․ Գրիգոր Մինասյան

1 րոպեի ընթերցում

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում․ Գրիգոր Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը մանրամասներ ներկայացրեց Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծից։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ փուլում է գտնվում նոր ՔԿՀ-ի կառուցումը, արդյո՞ք հայտնի է, թե երբ այն շահագործման կհանձնվի, Մինասյանը պատասխանեց, որ արդեն իսկ կազմվել է նոր քրեակատարողական հիմնարկի տեխնիկական նախնական գծագիրը և եռաչափ մոդելը:

«Մշակվել են նոր քրեակատարողական հիմնարկի հայեցակարգը և ազատազրկվածների զբաղվածության մոդելը, շինարարական աշխատանքներին ընդառաջ կառույցների տեղակայման տեղամասերում իրականացվել է ինժեներաերկրաբանական հետազոտություն, հիմնարկի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար արդեն իսկ հայտարարվել է մրցույթ:

Նոր քրեակատարողական հիմնարկը նախատեսվում է շահագործման հանձնել առաջիկա 3 տարիների ընթացքում»,- հայտնեց Մինասյանը։

Նախարարի խոսքով՝ այն նախատեսված կլինի ինչպես դատապարտյալների, այնպես էլ կալանավորված անձանց պահելու համար, կունենա նաև ստացիոնար բաժանմունք:

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում