Հասարակական

Տավուշ գյուղում այրվել է մոտ 30 հակ անասնակեր

1 րոպեի ընթերցում

Տավուշ գյուղում այրվել է մոտ 30 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 26-ին, ժամը 16։53-ին ահազանգ է ստացել, որՏավուշ գյուղի սկզբնամասում այրվում է խոտի դեզ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 17:42-ին: Այրվել է մոտ 30 հակ անասնակեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում