Սպորտ

Շախմատի ԱԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչ ունի 3,5 միավոր

1 րոպեի ընթերցում

Շախմատի ԱԱ-ում Հայաստանի 4 ներկայացուցիչ ունի 3,5 միավոր

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող շախմատիստներից արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնության մեկնարկում լավագույն արդյունքը գրանցել են 4 շախմատիստներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախաստանում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացել են արագ շախմատի մեկնարկային 5 տուրերը: Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը հավաքել են 3,5 միավոր: Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանն ունեն 2,5, Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը` 2 միավոր: Տիգրան Հարությունյանն իր ակտիվում ունի 1,5 միավոր:

Առաջատարները` այս թվում և աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ունեն 4,5-ական միավոր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում