Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրացումը բարդացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. Գալուզին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրացումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում:

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար: Մենք ակնկալում ենք, որ շուտափույթ կերպով կվերսկսվի համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով», - ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման հեռանկարները՝ հաշվի առնելով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ կարևորն այն է, որ երկու երկրները հասնեն փոխադարձ ընդունելի լուծման՝ անկախ փաստաթղթի համաձայնեցման ժամկետներից:

«Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթուղթը համաձայնեցնելու ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում», - ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին այնպես, ինչպես դա արձանագրված է 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին Սոչիի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ։

Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհն է, որը դեկտեմբերի 12-ից արգելափակված է որպես բնապահպաններ ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ