Արցախ

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Արամ Առաջինի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, նշելով, որ երկրի ղեկավարը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից բնապահպանական կեղծ պատրվակներով Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումով, ինչպես նաև՝ հումանիտար աղետը կանխելուն ուղղված աշխատանքները։

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել արցախահայությանը՝ նշելով, որ իրենց աղոթքներում միշտ հիշատակում և խնդրում են Աստծուն զորավիգ լինել Արցախին ու նրա ժողովրդին։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում