ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 69 կողմ, 1 դեմ, 28 ձեռնպահ ձայներ:

Համաձայնագիրը վավերացնելու նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

«Ստեղծագործ Եվրոպա» ծրագիրը ԵՄ-ի մշակույթի ոլորտի ամենամեծ ծրագիրն է և հասանելի է նաև ԵՄ հարևանության երկրների համար: Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին: Իսկ այդ ծրագրի նպատակն է պաշտպանել, զարգացնել և տարածել եվրոպական մշակութային և լեզվական բազմազանությունը՝ հանրահռչակելով Եվրոպայի մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ուժեղացնելով Եվրոպայի մշակութային և ստեղծարար ոլորտների մրցունակությունը՝ ապահովելու կայուն ու ներառական աճ:

«Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտի կազմակերպություններին ծավալել միջսահմանային համագործակցություն նույն ոլորտի այլ կազմակերպությունների հետ, խթանում է շփումները մշակույթի գործիչների միջև և տրամադրում է դրամաշնորհներ՝ գրականության, թատրոնի, ճարտարապետության, կերպարվեստի, երաժշտարվեստի, դիզայնի, մշակութային ժառանգության և մշակույթի մի շարք այլ ոլորտներում»,-ասաց Մարտիրոսյանը:

Ծրագրի այս շրջափուլը նախատեսվում է մինչև 2027 թվականը: Հայաստանը միացած է եղել «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի առաջին շրջափուլին 2014-2020 թթ համար: Եվ ծրագիրը, փոխնախարարի գնահատմամբ, իսկապես լավ հնարավորություն է:

Ենթադրվում է, որ ծրագրի շրջանակներում կստեղծվի «Ստեղծագործ Եվրոպա»-ի գրասենյակ, որը կզբաղվի հայ մշակութային գործիչների իրազեկվածության բարձրացմամբ, նրանց կարողությունների զարգացմամբ և եվրոպացի գործընկերներ գտնելու գործընթացով:

Ծրագիրը նախատեսում է շուրջ 400 հազար եվրո մասնակցության վճար: Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ այդ մասնակցության վճարով հնարավոր կլինի շատ ավելի մեծ գումարներ գեներացնել Հայաստանի մշակույթի ոլորտի համար:

Հայերեն العربية English Français Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները