Հասարակական

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում ՄԱԶԾ աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը, ոստիկանության և սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում նախարարության համակարգող դերին առնչվող հարցեր:

Գրիգոր Մինասյանը հանդիպման ընթացքում ընդգծել է ոստիկանության բարեփոխումներին միտված համակարգային աշխատանքներին վերաբերող հարցերը՝ առանձնահատուկ կարևորելով ոստիկանության կրթական համակարգի բարեփոխումը և նոր՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը:

Հանդիպմանը ներկայացվել են նաև սահմանադրական բարեփոխումների առաջխաղացման, ազգային շահագրգիռ կողմերի իրավունքների և հնարավորությունների ընդլայնման, փորձագիտական խորհրդատվության և լավագույն փորձի տրամադրման վերաբերյալ մի շարք հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ավելի ամրապնդել և խորացնել առկա համագործակցությունը, ինչպես նաև՝ քայլեր ձեռնարկել նոր նախաձեռնությունների նախանշման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում