Ֆրանսիայում բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, այդ թվում՝ 5 երեխա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքի Վոլս ան Վելեն արվարձանում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 10 մարդ է մահացել, որոնցից 5-ը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian պարբերականին:

Ըստ արտակարգ ծառայությունների՝ կրակը սկսվել է 7-հարկանի շենքի առաջին հարկում և արագ տարածվել դեպի վերևի հարկեր՝ շենքը լցնելով ծխով: Կրակի զոհ դարձած երեխաները 3-15 տարեկան են: 14 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 2 հրշեջ: Վիրավորներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ տեղի իշխանությունների՝ հրդեհի մասին հաղորդում է ստացվել տեղի ժամանակով գիշերը ժամը 03:12-ին, իսկ ժամը 03:25-ին 170 հրշեջներ և 65 հրշեջ մեքենաներ արդեն դեպքի վայրում են եղել:

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհի պատճառն առայժմ հայտնի չէ:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը կապվել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և խոստացել, որ հրդեհի պատճառները պարզելու համար հետաքննություն կանցկացվի:

Հայերեն

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին

Մոսկվա այցի ընթացքում ԿՀՎ տնօրենն առաջարկել է անցկացնել Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում. Axios

Շվեյցարիայի հյուսիսում կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել

ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները