CHW-ն ԼՂ-ում արձանագրել է Ադրբեջանի կողմից ոչնչացված 5, վնասված 7 վայր. վտանգի տակ են 17-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի երեք հատվածներում առավել տեսանելի են հայկական պատմամշակութային ժառանգությանը հասցված վնասները: Առաջին հատվածը գտնվում է Շուշի քաղաքում և դրա շրջակայքում: Երկրորդ հատվածը՝ Լեռնային Ղարաբաղի հարավայի մասում է, որտեղ նոր ճանապարհներ են կառուցվում: Վերջին ամիսներին նաև Լաչինի շրջանում հայկական պատմամշակությային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ այս մասին ասաց Քորնելլի համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ֆակուլտետի ասոցացված պրոֆեսոր, Caucasus Heritage Watch-ի համաղեկավար Լորի Խաչադուրյանը:

«CHW-ն արձանագրել է 5 հաստատված ոչնչացված վայրեր, 7 հաստատված վնասված վայրեր և 17 վտանգի տակ գտնվող վայրեր՝ սկսած այն ժամանակից, երբ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմը սկսվեց: Մեր բացահայտումները փաստագրելուց հետո մեր զեկույցները ուղարկում ենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովներին և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին: Մենք ուղարկում ենք զեկույցները ԱՄՆ պետդեպարտամենտին և միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» ներգրավված փաստաբաններին: Հուսով ենք, որ, լայնորեն տարածելով մեր բացահայտումները, կկարողանանք կանխել հետագա ոչնչացումները»,- ասաց Լորի Խաչադուրյանը:

Հայերեն

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին