Վահագն Խաչատուրյանը անհրաժեշտ է համարում մշակել Հայաստանի տնտեսության զարգացման լավագույն մոդելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայում մի խումբ գիտնականներ ներկայացրին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրներին վերաբերվող զեկույցներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը երկար տարիներ ղեկավարած Վլադիմիր Հարությունյանի հիշատակին, մասնակցեց Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահն ընդգծեց, որ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական արտադրանքն օգտակար կլինի և Կառավարության, և հանրության համար:

« Գիտեք, նախկինում շատ ավելի հեշտ էր ինստիտուտի և կառավարության կապերը օգտագործել, բայց վերջին շրջանում դա բարդացել էր: Խնդիրը կառավարման համակարգի մեջ է, որը փորձում ենք լուծել: Պարոն Սաղյանի (Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյան-խմբ.) հետ խոսում ենք բարեփոխումների մասին, որոնք փորձում ենք իրականացնել բարձրագույն կրթության համակարգում և գիտության բնագավառում: Ինչո՞ւ մինչև հիմա չենք կարողացել այդ խնդիրը լուծել: Պատճառը, երևի, այն է, որ կամ խնդիրը ճիշտ չենք ձևակերպել, կամ իրականում կյանքը այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում խնդիրների հետևից գնալ: Բայց այս ամենը արդարացում չէ, պետք է փորձենք գտնել ճանապարհներ, որոնք Հայաստանի Հանրապետությանը պետք է առաջ տանեն»,- ասաց Խաչատուրյանը:

Նախագանը խնդրեց հաճախակի նմանատիպ գիտաժողովներ անցկացնել Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը գտնելու համար:

«2021 թվականին խոսում էինք, թե ինչ պետք անենք 2022-ին ու անպայման ուզում էինք միջոցառում անցկացնել տարբեր երկրների հաջող կամ անհաջող տնտեսական մոդելների մասին: Մտածում էինք, որ գուցե սա խթան լիներ հայաստանյան յուրահատուկ տնտեսական մոդել մշակելու համար: Չստացվեց: Բայց իմ խնդրանքն է շարունակել այդ գաղափարը. եթե այս ինստիտուտի ղեկավարության համար այն ընդունելի է, փորձենք 2023 թվականին այդպիսի մի նախաձեռնություն իրականացնել: Եկեք քննարկում անցկացնենք և այն մի անգամ չլինի, պարբերաբար լինի և փորձենք հասկանալ, թե իրականում ի՞նչ պետք է անել, որովհետև այսօրվա ամենակարևոր մարտահրավերը երկրի անվտանգության խնդիրն է, որի մեջ մտնում է ամեն ինչ: Եվ այդ խնդիրը պետք է կարողանանք լուծել, մեթոդները պետք է փոխվեն: Եվ այն, ինչ նախկինում եղել է, փաստորեն չի աշխատել և չաշխատելու հետևանքով այսօր երկրի դիմադրողականությունը շատ ցածր է:

Երկրորդ խնդիրը՝ կրթության բնագավառն է: Սա ամենակարևոր մարտահրավերն է, և այսօր հավաքվել են մարդիկ, որոնք ոլորտի պատասխանատուներ են: Առանց այդ համակարգի հիմքային փոփոխության հաջողություններ չենք կարող ունենալ: Մասնագետների լրջագույն խնդիր ունենք բոլոր բնագավառներում, իսկ առանց կրթության, առանց գիտելիքի հաջողություն չենք կարող ունենալ: Այս ուղենիշի շրջանակում պետք է կարողանանք նպատակները կյանքի կոչել»,- եզրափակեց Խաչատուրյանը:

Գիտաժողովին գիտական զեկույցները վերաբերվում էին Հայաստանի պարենային անվտանգությանը, խաղողա-գինեգործական ոլորտում աշխատաշուկայի զարգացման միտումներին, տնտեսական անվտանգության խնդիրներին:

Հայերեն Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում