Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կմրցի Թուրքիայի դեմ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման փուլում կմրցի Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնությունների որակավորման փուլում հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 7-ինՈւԵՖԱ-իշտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում,կայացավ կանանց Եվրոպայի Մ-19առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-19հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայիև Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ը՝ Երևանում։ Կանանց Հայաստանի Մ-19հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիներիհասակակիցների հետ։

Դեկտեմբերի 7-ին՝ ՈւԵՖԱ գրասենյակում, կայացավ նաև կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց B լիգայի հինգերորդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան մարտի 24-30-ը՝ թուրքական Անթալիա քաղաքում։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում