Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ համաշխարհային համաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թվականի համաշխարհային համաժողովին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանն իր ելույթում նշել է, որ ռասիզմը և խտրականությունն անմարդկային երևույթներ են, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները և անընդունելի են ժամանակակից աշխարհում:

«Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հավասար իրավունքները և մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը վաղուց դարձել են համընդհանուր արժեքներ:

Հայաստանը բարձր է գնահատում խտրականության բոլոր ձևերի վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերը»,- ասել է Մինասյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը շատ կարևոր է համարում իր բոլոր բնակիչների համար՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ վերջիններիս ձայնը լսելի կդառնա, նրանց իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն պետության, հասարակության, ինչպես նաև՝ անհատների կողմից։

Ամփոփելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանն ընդգծել է.

«Հայաստանը լիովին հավատարիմ է միջազգային հանրության վեհ նպատակին` վերացնելու խտրականության բոլոր ձևերը, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի երջանիկ, առողջ և որ ամենակարևորն է՝ ավելի ապահով հասարակություն, որը հնարավորություն կունենա ապրել ատելությունից և խտրականությունից զերծ աշխարհում»:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը