Հասարակական

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

2 րոպեի ընթերցում

Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի աջակցությունը դատավարական օրենսդրության կատարելագործման գործում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող«Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանըՀայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի ղեկավար հանձնաժողովի չորրորդ հանդիպմանը հանդես է եկել բացման խոսքով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանն ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման, դրա շրջանակներում Դատական օրենսգրքի բարեփոխումների փաթեթների մշակման, արբիտրաժի և հաշտարարության ոլորտի զարգացման հարցերում ԵԽ ցուցաբերած աջակցությունը:

Դատական ոլորտի օրենսդրության բարեփոխման տեսանկյունից Գրիգոր Մինասյանը կարևորել է ԵԽ աջակցությունն ըստ անհրաժեշտության և շատ դեպքերում խիստ հրատապ կարգով Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիքների տրամադրման և Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու հարցում:

Մինասյանը հույս է հայտնել, որ գալիք ծրագրերում անպայման կհասցեագրվեն այն բոլոր կարիքները, որոնք բխում են թե Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, թե Արդարադատության նախարարության ոլորտային ռազմավարություններից` ուղղված դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանը և արդյունավետության բարձրացմանը, արբիտրաժի և հաշտարարության զարգացմանը, դատավարական օրենսդրության կատարելագործմանը և այլ կարևոր նախաձեռնություններին:

Հանդիպման ավարտին կողմերը մատնանշել են հետագա անելիքները, ևս մեկ անգամ կարևորել արդյունավետ համագործակցությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում