Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել. Շվեյցարիայի դեսպանը՝ ՀՀ-ին տրամադրվող աջակցության մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի կառավարությունը 960 հազար շվեյցարական ֆրանկ կհատկացնի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին` Հայաստանի սահմանամերձ համայնքներին աջակցելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 28-ին Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության պայմանագրով Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն կցուցաբերի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։ 12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կվերականգնի Հայաստանում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների՝ հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։

ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի խոսքով` Հայաստանի տարածքի նկատմամբ ռազմական էսկալացիաները բավականին ծանր խնդիրներ են առաջացրել Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի համար:

« Դրանց հետևանքով 90 հազար մարդ բավականին ծանր վիճակում է հայտնվել պարենային անվտանգության և տնտեսական կենսակերպի առումով: Մի ամբողջ ավանդույթ է ձևավորված Շվեյցարիայի կառավարության կողմից Հայաստանին աջակցության առումով»,-հավելեց դեսպանը:

Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը նշեց, որ ծրագիրը նպատակ ունի տնտեսական աջակցություն տրամադրել երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:

«Ավելի քան 50 բնակավայր նախապես ընտրվել է, դրանցից 15-ին ուղիղ աջակցություն կտրամադրվի: Խոսքը 90 հազար մարդկանց մասին է: Հակամարտության հետևանքով տուժած 15 համայնքներում ավելի քան 1000 տնտեսություն կա` 4000 մարդ, որոնք ուղիղ աջակցություն կստանան»,-ասաց նա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն էլ հավելեց, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրում առանձնացվել են ներկայում ամենախոցելի համայնքները։

«Այդ համայնքներում բնակվող կամ որոշակի տեղաշարժի ենթարկված ընտանիքներին, քաղաքացիներին հոգեսոցիալական կարգավորման տրամաբանությամբ ծառայություններ են մատուցվելու։ Իրականացվելու է նաև ընտանիքների կարողությունների զարգացման ծրագիր, որը տանելու է դեպի զբաղվածության ծրագրեր։ Մենք շարունակում ենք պնդել, որ ՀՀ–ում քաղաքացիների աջակցությանը միտված ծրագրերը պետք է վերածվեն կենսամակարդակի ու կենսաապահովման պայմանների բարելավման ծրագրերի»,– նշեց Ստեփանյանը։

Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։

Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները:

Հայերեն العربية English Español Français Русский

ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով