Մենք չենք կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան. Ֆրենկ Փալոն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան F-16 կործանիչները չպետք է վաճառվեն Թուրքիային։ Այս մասին հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ դատապարտելով թուրքական զինուժի հարվածները Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներին:

«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոց: Ահա ևս մեկ պատճառ, որ ես աշխատում եմ արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի օրինակները ցույց են տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Փալոնը։

Նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսային հատվածներում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունն անվանել է «Ճանկ-թուր»։

Ըստ The New York Times պարբերականի՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Սիրիայի և Իրաքի հյուսիսում թուրքական զինուժը ոչնչացրել է 89 թիրախ, այդ թվում՝ «ահաբեկիչների ապաստարաններ, բունկերներ, քարանձավներ, թունելներ և պահեստներ»։

Նախնական տվյալներով՝ թուրքական ավիահարվածների հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է մահացել։ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը հայտնել է, որ հարվածների տակ է հայտնվել Քոբանի քաղաքը, զոհվել են քաղաքացիական անձինք։

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ռազմական գործողությունն իրականացվում է՝ ի պատասխան նախորդ շաբաթ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը։ Սակայն կազմակերպությունը հերքել է իր առնչությունը պայթյունին՝ հայտարարելով, որ անմիջական հարվածներ չէր հասցնի քաղաքացիական անձանց։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին