Հայաստանը դեռևս 2021-ի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է. Փաշինյանը՝ ռուսական առաջարկների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը դեռևս 2021 թվականի հունվարից ընդունել է խաղաղության պայմանագրի համար ռուսական առաջարկները, պարզապես դրա մասին չի խոսել՝ կոռեկտությունից ելնելով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին:

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առումով իշխանության արձանագրումները, դիրքորոշումները կոնկրետ չեն, խուսափողական են՝ Փաշինյանը նշեց, որ, եթե այդ գնահատականն ինքը կարող էր հասկանալ ընդամենը 1-1.5 ամիս առաջ, այսօր չի կարող դա ընդունել և ընկալել: Վարչապետը Վալդայում ՌԴ նախագահի արած հայտարարությունը շատ կարևոր ու էական համարեց՝մի շարք հարցեր պարզաբանելու և արձանագրելու համար, որ առնվազն Հայաստանի քաղաքական դաշտում այդ մոտեցումների առումով գրեթե կոնսենսուսային վիճակ է:

«Խոսակցությունը նրա մասին էր, թե Հայաստանի կառավարությունն ինչ վերաբերմունք ունի ՌԴ-ի առաջարկների վերաբերյալ: Այդ առաջարկի էությունը, ինչպես հետագայում բացահայտվեց, հետևյալն էր՝ ԼՂ կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգել: Այն ժամանակ, երբ այդ հարցադրումն արվեց ռուսական առաջարկների վերաբերյալ, կառավարությունը իհարկե շատ արագ արձագանքեց, բայց և ընդդիմության դաշտում, և ԼՂ-ում եղան հայտարարություններ, որոնք կառավարությունից պահանջում էին ընդունել ռուսական առաջարկները: Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռևս 2021-ի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել՝ զուտ կոռեկտությունից ելնելով»,-ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահին, որ թեման պարզաբանելու հնարավորությունն ընձեռել է:

Վարչապետն ընդգծեց, որ կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, ինչ իրենցից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ կառավարությունն այդ դիրքորոշումը վաղուց է որդեգրել: Նա հայտնեց, որ ԼՂ նախագահի հետ այդ դիրքորոշումը շատ վաղուց ինքը կիսել էր:

Վարչապետն ընդգծեց, որ եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է, համարում է, որ Հայաստանը պետք է մերժի ՌԴ-ի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն:

Հայերեն English Español Français Русский

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին