Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին պայմանավորվել են Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր: Այս համատեքստում կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը:

Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում