Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

Նշվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում