Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրենին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի (INL) Եվրոպայի և Ասիայի ծրագրերի տնօրեն Ջեյմս Ափլգեյթի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ Պետքարտուղարության INL ծրագրի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները, հատուկ անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում Պարեկային ծառայության ստեղծմանը և հանրապետությունում դրա ծավալների ընդլայնմանը, Պարեկային ծառայությունում կին պարեկների ներգրավման խթանմանը, Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, Ոստիկանական գվարդիայի ձևավորմանը։ Քննարկվել են նաև INL-ի այլ համագործակցություններ, ինչպիսիք են քրեական օրենսդրության բարեփոխումները և հակակոռուպցիոն ջանքերը:

Նշվել է, որ Ներքին գործերի նախարարության ձևավորմանն ուղղված օրենսդրական փաթեթն արդեն իսկ ներկայացվել է Կառավարություն։

Կողմերը փաստել են երկկողմ համագործակցության նկատելի արդյունավետությունն ու գրանցված շոշափելի արդյունքները։

Ներկայացվել է նաև Կառավարության կողմից Պարեկային ծառայության օրինակով քրեակատարողական ծառայողների պատրաստման գործընթացի կազմակերպման գաղափարը, ինչը թույլ կտա նոր որակ հաղորդել համակարգի աշխատանքին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ համագործակցությունն ու նախանշել համագործակցության նոր ուղիներ:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը